Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումներն ապամոնտաժում են ապօրինի տեղադրված գովազդային վահանակները: Արդեն իսկ ապամոնտաժվել է 18 վահանակ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գույքագրման աշխատանքներ են տարվում: Գործընթացը լինելու է շարունակական: