Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից ընտրված 150 երեխաներ 30 ծրագիր են մշակել՝ ուղղված հավասար իրավունքների խթանմանը: Եվրամիության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակը երեխաների շրջանում սեփական իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: