Խորհրդարանում Քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր ելույթում ընդգծեց, որ 2015-2019 թթ.միջանձնային հարաբերությունների տարբեր իրավիճակներում Հայաստանի Զինված ուժերում մահացել է 158 զինվոր:
«Որքանով է դա ամուր մուտք գործել բանակ, ինչ ողբերգական հետևանքներ է թողել բանակում՝ բոլորը գիտեն՝ ասել է Պողոսյանը: Իսկ ողբերգության ամբողջ խորությունը ներկայացնելու համար պատգամավորն առաջարկել է հետաքրքրվել ու տեսնել, թե դեպքերից յուրաքանչյուրը որտեղից է ծագել և ուր հասել՝ սպանությունների, ինքնասպանությունների և միջանձնային հարաբերությունների հետ կապված: Պատգամավորը կարևորել է երեխաների ապագան՝ ընդգծելով , որ օրենքը, այն ինչ հիմա արվում է՝ երեխաներին այդ ամենից զերծ պահելու համար է»,- նշել է նա: