Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, բարձր պաշտոն է զբաղեցրել: Նա ընտրվել է ազգային օլիմպիական կոմիտերի առաջին փոխնախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդվում է կոմիտեի հայտարարության մեջ: Փոխանցվում է նաև, որ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկել է նրա օգտին:
Հիշեցնենք, որ Վիկտոր Լուկաշենկոն նաև ազգային անվտանգության հարցերով՝ երկրի նախագահի օգնականն է: Նախագահ Լուկաշենկոն առայժմ չի որոշել՝ որդին կհամատեղի՞ երկու աշխատանքը: