Ազգային ժողովում քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկական անդամներ են առաջադրել Կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունն առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն իր ելույթում նշեց, որ կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ, հարկավոր է ներդնել վստահելի վերահսկողական համակարգ: