Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգել են «Укрэксимбанк» ԲԲԸ-ի նախագահ Ալեքսանդր Գրիցենկոյին՝ հաղորդում է ուկրաինական «Прямий» հեռուստաալիքը: Գրիցենկոյի հարազատների խոսքով՝ անծանոթ անձինք սև ավտոբուս են մտցրել իր երեխայի հետ զբոսնող գործարարին և տարել անհայտ ուղղությամբ: Ընտանիքն արդեն դիմել է իրավապահ մարմիններին, բոլորն սպասում են հավելյալ տեղեկությունների: