Ֆրանսիացի երկու օդաչուներ իրենց ռեակտիվ wingsuit-երով հաջողությամբ անցել են Չինաստանի Հունան նահանգում գտնվող աշխարհի ամենաբարձր բնական լեռնային քարանձավով:
«Ռեակտիվ մարդիկ» շոուի ժամանակ ֆրանսիացի օդաչուները բարձրացել են ուղղաթիռով, որտեղ հատուկ համազգեստը հագնելով՝ իրականացրել են թռիչքը, որի արագությունը հասել է ժամում 385 կմ-ի: Արագության մշտական կառավարման միջոցով և օդային հոսանքների ազդեցության հաղթահարմամբ՝ խիզախ արկածախնդիրներն անցել են 131.5 մետր բարձրությամբ, 57 մետր լայնքով և 60 մետր խորությամբ անձավը: