Մեծ Բրիտանիայի 61-ամյա բնակիչ Քևին Ֆրենսիսը միլիոնատեր է դարձել՝ փորձելով ինչ-որ բանով զբաղեցնել հիվանդ կնոջը: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը: Խմբագրության տեղեկացմամբ՝ տղամարդն իր 75-ամյա տիկնոջ համար 10 ֆունտ սթերլինգով վիճակախաղի երկու տոմս է գնել, որից մեկը շահել է:
«Ես շոկի մեջ էի և ավելի քան մեկ ժամ Բրենդային ոչինչ չէի կարողանում ասել: Երբ ես, ի վերջո, ասի նրան շահումի մասին, նա կարծեց, թե կատակ եմ անում»,- ասել է բրիտանացի տղամարդը:
Քևին Ֆրենսիսը մտադիր է գումարը ծախսել երեխաների ու թոռների համար և վերանորոգել բնակարանը՝ հիվանդ կնոջը հարմարեցնելու նպատակով: