Ավան վարչական շրջանում տեղի է ունեցել նոր այգու բացումը, մասնակցել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:
5000 քառակուսի մետր տարածքը մոտ 5 ամսում նորոգվելուց հետո, նոր տնկիներով, նստարաններով, լեդ լուսավորությամբ արդեն Ավանի բնակիչների տրամադրության տակ է: Այգում ֆուտբոլի դաշտից բացի կան նաև շախմատի սեղաններ:
Ֆինանսավորումը չի եղել քաղաքի բյուջեից, այլ ծախսվել է վարչական շրջանի խնայած մոտ 15 միլիոն դրամը: Քաղաքապետի հետ շրջայցից հետո մոտեցել և այգու համար առաջարկ է արել նաև շենքերի բնակիչներից 12-ամյա Դավիթը: