Համաշխարհային ռազմավարություն է մշակվում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Իսլամիստական ցանցն արմատախիլ անելու նպատակով ստեղծված համաշխարհային կոալիցիայի անդամները հավաքվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ գլոբալ հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակներն ու միջոցները քննարկելու համար: Հանդիպմանը մասնակցելու են ավելի քան 70 երկրի արտգործնախարարներ:
Սա այս ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն է այս տարի: Հակաահաբեկչական պայքարի թեմայով բանակցությունների անցկացումը պայմանավորված էր Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում վերջին իրադարձությունների զարգացմամբ, այդ թվում՝ «Իսլամական Պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացմամբ: