Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն է առանձնանում իր տարածաշրջանի մյուս երկրներից՝ հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո:
«Մենք ԱՄՆ-ում ունենք արտասովոր հայ համայնք. այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն է բերել, և բնական է, որ համայնքը հետաքրքրված լինի նաև իր պատմական հայրենիքի բարգավաճմամբ»:
Նշելով, որ երկկողմ հարաբերությունները պետք է զարգանան՝ հիմնվելով ժողովրդավարության վրա, սենատորը հետևյալն է ասել. «Ի տարբերություն իր տարածաշրջանի՝ Հայաստանում մենք տեսնում ենք իրակա՛ն ժողովրդավարություն և մեր կողմից պետք է անենք ամեն բան՝ այդ ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար: Այդ անելով՝ մենք դրական ազդանշան կուղարկենք նաև բազմաթիվ այլ երկրների»:
Հիշեցնենք, որ իշխանական «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լիլիթ Մակունցը և Տաթևիկ Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Վահե Էնֆիաջյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Էդմոն Մարուքյանը, Վաշինգտոնում են հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խմբի համագործակցության շրջանակներում:
Պատգամավորները ամենատարբեր հանդիպումների ու քննարկումների են մասնակցել ԱՄՆ-ում: