Վաշինգտոնում Թրամփ-Էրդողան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկ Թուրքիայի նախագահին հարցրել է Սիրիայի հյուսիսում քրիստոնյաների պաշտպանության մասին:
«Տեղում գտնվող խմբերն ասում են, որ քրիստոնյաների նկատմամբ հարձակումները շատացել են։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ Թուրքիայի կառավարությունը կպաշտպանի նաև այդ տարածաշրջանի քրիստոնյաներին, քանի որ հարձակում եղավ հայ հոգևորականի վրա, որն սպանվեց այս շաբաթ, և «Իսլամական պետությունը» ստանձնեց պատասխանատվությունը»:
Էրդողանը հայտարարել է, որ քաղկեդոնացիները, եզդիները, քրիստոնյա փոքրամասնությունները «մի ոլորտում են, որտեղ իրենք շատ զգայուն են»։
«Այստեղ մենք ունենք հստակ այլ ծրագրեր։ Այն մարդիկ, որոնք մնացել են Սիրիայի կողմում, որոնց սրբավայրերն են ավերվել, որոնց եկեղեցիներն են ավերվել, մենք կվերականգնենք դրանք, որ նրանք կարողանան գնալ ու աղոթել կրկին։ Սրանք են այն ծրագրերը, որ մենք նախատեսում ենք նրանց համար։ Ինչպես ասել եմ նախկինում՝ քրիստոնյա փոքրամասնությունները, արամեացիները, քրիստոնյա կաթոլիկները, քաղկեդոնացիները, եզդիները, նրանք, որոնք ապրում են սահմանի մեր կողմում, ընդհանրապես խնդիրներ չունեն: Բայց նրանք, որոնք մնում են Սիրիայի տարածքում՝ կտեսնեն, որ մենք վերականգնում ենք նրանց երկրպագության պրակտիկան։ Նրանք ստանում են առողջապահական, մարդասիրական օգնություն՝ հնարավոր ամեն առումով»: