Բրազիլիայի մայրաքաղաքում մեկնարկել է БРИКС-ի գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի ու ՀԱՀ-ի ղեկավարներ: Պետությունների ու կառավարությունների ղեկավարները քննարկում են համաշխարհային առանցքային խնդիրներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունն առանձնապես կկենտրոնացնի ԱՄՆ-ի գործողությունների վրա, որը փորձում է խափանել սպառազինության վերահսկողության համակարգը, կներկայացնի նաև տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը: Քննարկման առանձին թեմա է նաև առևտրատնտեսական ոլորտը: