Սիրիայի հյուսիսային Կամիշլի քաղաքի օդանավակայանում տեղակայվել է ռուսական զենիթահրթիռային Панцирь-С համալիրը: Ռուսական Հմեյմիմ ավիաբազայից Կամիշլի է տեղափոխվել մի քանի ուղղաթիռ: Այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքը:
«Սա ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմական ուղղաթիռների առաջին խմբաքանակն է Սիրիայի հյուսիսում: Պատրաստվում են վայրէջքին: Այս պահը պատմական է: Այս օրվանից Կամիշլի քաղաքի օդանավակայանում մշտապես գործելու է մեր ավիացիոն խմբավորումը: Ցամաքից ուղղաթիռներին պաշտպանում են Панцирь-С հակաօդային պաշտպանական համակարգը: Վայրէջքի վայրը շրջափակել են ռազմական ոստիկաները»: