Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության համաժողովին: Բացման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր նվերն է հանձնել Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին:
Փարիզի Լե Վիլեթ կառույցում, որտեղ անցկացվում է ֆորումը, Նիկոլ Փաշինյանը մյուս գրքերի կողքին թողել է «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» աշխատությունը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև համաժողովում առանձին ներկայացված IDEA հիմնադրամի տաղավար: