• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների, երկիրը թալանածների դեմ պետք է խիստ պայքար. Շիրինյան Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների,... 20:40
ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները չի կապում Ուկրաինայի հարցի հետ. Պեսկով. «Հարևաններ» ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները... 20:26
Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից զրկվածներին. ռիսկ, թե՞ լուծում Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից... 19:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:1312 Նմբ, 2019

ՀՀ անվտանգության ամենակարևոր մարտահրավերն Արցախի հարցն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետև դարձել է իր երկրի վարչապետը: «Սա մի շատ արտասովոր ճանապարհ է։ Ես Մոսկվայի նախկին թղթակից եմ, եղել եմ Ձեր երկրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել
այստեղ լինելու համար»,- ասել է Էլանգերը:
 
Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` նման կարևոր նախաձեռնության համար և նշել, որ այն կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու անվտանգության ժամանակակից մարտահրավերները և մշակելու համատեղ բանաձևեր` այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։
 
«Ի՞նչ պետք է իմանաք մեր երկրի անվտանգային միջավայրի վերաբերյալ. շատ տարօրինակ փաստ պետք է արձանագրեմ, մեր չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսն, այսպես ասած, կիսափակ են։ Ինչո՞ւ կիսափակ, որովհետև հարավից մենք սահման ունենք Իրանի հետ, և ինչպես գիտեք, կա որոշակի լարվածություն Իրանի շուրջ, մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ է և լարված հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև որոշակի բացասական ազդեցություն են ունենում։
 
Բայց իհարկե մեզ համար անվտանգության ամենակարևոր մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Եվ, անկեղծ ասած, դառնալով Հայաստանի վարչապետ և ընդգրկվելով միջազգային հարաբերություններում՝ ես անակնկալի եկա, որ միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան։
 
Եվ մի հետաքրքիր փաստ էլ կա. ով շահագրգռված է ԼՂ հարցով, պետք է իմանա, թե ինչո՞ւ է այս կոնֆլիկտն առաջացել։ Առաջին հերթին, պատճառը Ստալինյան ռեժիմի որոշումն էր՝ Ղարաբաղը հանձնել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանին։ Երբ 1986-ին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային միության ղեկավար, նա սկսեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց և հայտարարեց ժողովրդավարություն, պերեստրոյկա։ Ղարաբաղի բնակչության գերակշիռ մեծամասնությունը, որ եղել և մնում են հայեր, և նրանք ունեին ինքնավար մարզի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանում, որոշեցին օգտագործել այս հնարավորությունը և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից։
Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշեցին ճնշել այս շարժումը օգտագործելով ուժային լծակներ՝ ոստիկանություն և այլ։ Այս կոնֆլիկտի ամենասկզբնական փուլն այսպես է ձևավորվել։ Այնուհետև, երբ սկսվել է ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը, ինչպես շատ այլ խորհրդային պետություններ, որոշեց դառնալ անկախ պետություն։
 
Իսկ ԽՍՀՄ օրենքն ասում էր, որ եթե որևէ անդամ հանրապետություն որոշում է անկախանալ, ապա նրա կազմում գտնվող ինքնավար մարզն ինքն է որոշում իր ապագան։
 
Այդպես, Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղը ևս սկսեց անկախացման գործընթաց։ Եվ ինչպես Ադրբեջանը անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից։ Արդյունքում, Ադրբեջանը որոշեց ռազմական ուժ կիրառել` պարտադրելով և ճնշելով ԼՂ ժողովրդին. նա պատերազմ սկսեց։ Կային ԼՂ-ում շատ տարածքներ, որտեղ էթնիկ զտումներ սկսեցին, և արդյունքում ԼՂ-ի հայերը՝ բնակչության մոտ 80-85 %-ը, սկսեցին ինքնապաշտպանություն։ Եվ պարզվեց, որ նրանք ի վիճակի են դա անել։ Նրանք ստիպեցին Ադրբեջանին համակերպվել իրավիճակի հետ։
 
1995 թ-ին` մայիսի 12-ին, հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և
Հայաստանի միջև։ Դրանից հետո, և նույնիսկ դրանից առաջ, սկսվել էր բանակցային գործընթացը, մշակվեց բանակցությունների ձևաչափ։ Համաձայն միջազգային ատյանների որոշումների՝ այն ունեցավ երեք կողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան։
 
Բանակցային գործընթացը սկսել է նույնիսկ 1992-ից։ Շատ երկար ժամանակ ԼՂ-ն ընդգրկված էր
բանակցային գործընթացում՝ որպես կողմ։ Ի դեպ՝ որոշ հանդիպումներ կայացան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների, նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։ Դժբախտաբար, ԼՂ կոնֆլիկտը դեռ լուծված չէ։
 
Մի քանի պատճառ կա դրա համար։ Առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Արդյունքում (ոչ միայն այս գործոնի բերումով, բայց նաև դրա)` այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ԼՂ-ի հետ։ Մերժում է անգամ բանակցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, ուր ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները։ Մինչդեռ համաձայն այս ձևաչափի՝ կան բանակցային երեք կողմեր՝ Ադրբեջանը,
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։
 
Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մաս կազմի։ Բայց դա շատ տարօրինակ պնդում է, որովհետև հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարող է Ադրբեջանի կառավարությունը համարել ԼՂ-ն իր տարածքային ամբողջականության մի մաս՝ սակայն հրաժարվել խոսել նրա հետ։ Տարօրինակ չէ՞։
 
Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ,
բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի:
 
Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում: Լեռնային Ղարաբաղ այցելող
օտարերկրացիները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում: Որևէ երկրի քաղաքացի, ով կրում է հայկական ազգանուն կամ հայկական ծագում ունի, չի կարող մուտք գործել Ադրբեջան: Այդպես եղավ ԱՄՆ քաղաքացի Bloomberg-ի լրագրողուհու, թուրքական նվագախմբի երաժիշտի, ութ տարեկան երեխայի և ռուսաստանցի ութսունամյա թոշակառուի դեպքում:
 
Վերջերս էլ մի վարորդ ձերբակալվել էր միայն նրա համար, որ հայկական երաժշտություն էր լսում
մեքենայում:
 
Առավել տխրահռչակ դեպք կատարվեց «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, ով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում, որը կայացավ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելեցին Մխիթարյանի անունը կրող վերնաշապիկները, և դրանցով զբոսնող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվեցին Բաքվի փողոցներում: Հաջորդը ի՞նչ է լինելու։
 
Ակնհայտ է, որ պետք է իրական ջանքեր գործադրել խնդիրը լուծելու համար։ Մենք ունենք, այսպես ասած, հավասար հնարավորություններ Ադրբեջանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ՝ խնդիրը լուծելու համար։
 
Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ևս ընդունելի լինի։
 
Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Իմ պատասխանը շատ պարզ է. որովետև ես վստահ եմ՝ եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը։ Ես այդ հայտարարությունն արեցի՝ հույսով, որ կլսենք համանման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության` իմ գործընկեր Իլհամ Ալիևի կողմից։ Եթե
համանման մի հայտարարություն լսեինք պարոն Ալիևի կողմից, դա իսկական բեկում կմտցներ բանակցային գործընթացում։ Ես ուզում եմ այս շատ կարևոր հարթակից, շատ կարևոր խորագիր կրող միջոցառման վայրից (Փարիզի խաղաղության ֆորում) կոչ անել մեր գործընկերներին` նմանօրինակ հայտարարություն անել, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար։
Իհարկե սա հեշտ խնդիր չէ, բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ինչը նշանակում է նաև տարածաշրջանի ապագայի, ինչը նշանակում է մեր աշխարհի ապագայի համար, մենք պետք է իրական ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը պատասխանել է քննարկմանը մասնակից, Վարդենիսում ծնված ադրբեջանցի բլոգերի` Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՄԱԿ-ի բանաձևերի, Արցախին Ադրբեջանի կազմում բարձրագույն ինքնավարություն տրամադրելու, հայկական ազգանուններով քաղաքացիների` Ադրբեջան մուտք գործելու մասին հարցին:
 
«Նախևառաջ Վարդենիսի մասով. եկեք հիշենք ժամանակները, երբ հայերն ապրում էին Ադրբեջանում, և երբ ադրբեջանցիներն ապրում էին Հայաստանում։ Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակները։ Ադրբեջանի հայերն սպանվեցին Սումգայիթում, հետո սպանդը շարունակվեց Բաքվում, դա տարածվեց նաև Ղարաբաղում և այլն։ Հայ չմնաց Ադրբեջանում, նրանք հաճախ առանց հագուստ վերցնելու էին փախուստի դիմում։
 
Իսկ Հայաստանի ադրբեջանցիների հետ ի՞նչ եղավ։ Հայկական կառավարության որոշմամբ՝ հատուկ ավտոբուսներ տրամադրվեցին նրանց, ոստիկանությունն էր ուղեկցում, և որևէ ադրբեջանցի չվիրավորվեց այս ողջ գործընթացքում։ Այս նկարագրությունները շատ ցայտուն վկայությունն են կոնֆլիկտի ողջ պատկերի։  
 
Դուք Ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս. ճիշտ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը հենց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում։ Եվ ինչո՞ւ է Ադրբեջանը ներգրավված այս բանակցությունների գործընթացում՝ որպես կողմ, եթե Ղարաբաղն արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված իր հատվածն է։ Դա տարօրինակ չէ՞։
 
Ես ակնկալում եմ գտնել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես սա հայտարարել եմ Ստեփանակերտում, և մեկ տարի է՝  սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունից։  Անձնապես խնդրել եմ պարոն Ալիևին բեկում մտցնել այս գործընթացում։ Բայց դժբախտաբար նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սևանա
լիճը կամ մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածքներ են։ Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել։ Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում են, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրն ու Երևանը: Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության
համար»,- ասել է վարչապետը:
Դիտումների քանակ33
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Փաշինյանի ելույթը՝ Փարիզի խաղաղության համաժողովին. վարչապետը պատասխանում է նաև ադրբեջանցի բլոգերի հարցին 15:0712 Նմբ, 2019 Փաշինյանի ելույթը՝ Փարիզի խաղաղության համաժողովին. վարչապետը պատասխանում է նաև ադրբեջանցի բլոգերի հարցին
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերահաստատվել է հայ-բուլղարական համագործակցության ամրապնդման հանձնառությունը 01:0916 Հլս, 2026
  • Հաղարծին բնակավայրում տևական ժամանակ գազամատակարարման դադարեցում կլինի 00:4216 Հլս, 2026
  • Ավետիք Իսահակյանը՝ թվային մուսա 00:2216 Հլս, 2026
  • Առաջին անգամ տարածաշրջանում՝ կրծքագեղձի բիոպսիա՝ ՄՌՏ հսկողությամբ 23:4415 Հլս, 2026
  • Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա 23:1915 Հլս, 2026
  • ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս 22:5815 Հլս, 2026
  • Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ 22:4515 Հլս, 2026
  • ՄԿՈՒ-ում ներդրվում է նոր հավատարմագրման մոդել 22:3015 Հլս, 2026
  • ՔՊ-ն չմասնակցեց Գյումրու ավագանու նիստին. 4 խմբակցությունները նոր կանոնակարգ ընդունեցին 22:1415 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները կայուն զարգացման ոլորտում 21:5115 Հլս, 2026
  • Յուլիս 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4215 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևանի Կամերային թատրոն է այցելել 21:3515 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.07.2026 21:2015 Հլս, 2026
  • Հավաքվել, ստեղծել երաժշտական խմբեր ու լավ երաժշտություն. «Վարչաֆեստի» գլխավոր մրցանակը 4 մլն դրամ է 21:0915 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | «ԹՐԻՓՓ +»-ը կղեկավարի Սոկոլովը. ինչ է հայտնի ՌԴ-ում ծնված ամերիկացի ներդրողի մասին 21:0015 Հլս, 2026
  • ԱՄՆ-ում Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ կհայտնվի 20:5915 Հլս, 2026
  • Ըստ քարտեզագետի՝ սահմանազատումը 10-20 տարի կարող է տևել, պետք է սկսել Մեղրիից՝ ԹՐԻՓՓ-ի հատվածից 20:5415 Հլս, 2026
  • Սպասվում է լայնածավալ բախում Եմենում՝ Սաուդյան Արաբիային հավատարիմ ուժերի և հութիների միջև 20:4915 Հլս, 2026
  • Իրատեսական է ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչև իմ նախագահական ժամկետի ավարտը. Թրամփ 20:4415 Հլս, 2026
  • Զեղծարարից պաշտպանող բանկային STOP 20:3715 Հլս, 2026
  • Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա 20:3015 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 15. 2026 20:2415 Հլս, 2026
  • ԵԹԿՊԻ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը 20:1415 Հլս, 2026
  • Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից 20:0415 Հլս, 2026
  • Ջրափրկարարներն ու ջրային պարեկները Սևանում ուժեղացված ծառայություն են իրականացնում 19:5515 Հլս, 2026
  • Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգ 19:4615 Հլս, 2026
  • Հռոմում համաձայնություն է ձեռք բերվել Լիբանանի հարավում երկու պիլոտային գոտու վերաբերյալ. Al Jazeera 19:3715 Հլս, 2026
  • Հունվարի 1-ից վաճառքը կարգելվի... 19:2815 Հլս, 2026
  • Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները 19:1915 Հլս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում հարձակվել են 20 ռուսական նավերի վրա 19:0715 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հունվար-հունիսին 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել ՀՀ՝ նախորդ տարվանից 14.8% ավելի 19:0015 Հլս, 2026
  • «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում 18:5515 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ անդրադարձել է Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը 18:4415 Հլս, 2026
  • Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա 18:3315 Հլս, 2026
  • Մեղրի, խորովածի, դալանի փառատոներ. 12 փառատոն է սպասվում Հայաստանում մինչև տարեվերջ 18:2115 Հլս, 2026
  • Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ 18:0915 Հլս, 2026
  • Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել 18:0215 Հլս, 2026
  • Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել․ Քաղաքաշինության կոմիտե 17:5415 Հլս, 2026
  • Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 17:4315 Հլս, 2026
  • Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է 17:3215 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ծովային շրջափակումը 17:1815 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի տարեդարձին ընդառաջ անցկացվել է շախմատի հուշամրցաշար 17:0615 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 |Հայաստանը սկսում է ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վավերացման գործընթացը| 15.07.2026 17:0015 Հլս, 2026
  • Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:5515 Հլս, 2026
  • ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները 16:4415 Հլս, 2026
  • Ռուսաստանը պլանավորում է հարձակումներ Լիտվայի ենթակառուցվածքների վրա. Գիտանաս Նաուսեդա 16:3315 Հլս, 2026
  • Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը 16:2215 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 16:0815 Հլս, 2026
  • Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15:5715 Հլս, 2026
  • «Շնորհավո՛ր, աղջիկ է». ինչպես վերջ տալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին 15:4415 Հլս, 2026
  • ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից 15:2815 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված տասնյակ ընկերությունների ու նավերի նկատմամբ 15:2115 Հլս, 2026
  • Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները 15:0615 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Աշնանը ՀՀ քաղաքացիները կկարողանան ձեռք բերել կենսաչափական անձնագիր ու ID քարտ 15:0015 Հլս, 2026
  • ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել 14:5115 Հլս, 2026
  • Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավը 14:3515 Հլս, 2026
  • Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը 14:2415 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ 14:1315 Հլս, 2026
  • Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի» շրջանակային համաձայնագրի վավերացմանն առնչվող որոշման նախագիծը 13:5915 Հլս, 2026
  • Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:5215 Հլս, 2026
  • Օպերատիվ տվյալների իրացմամբ փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր․ ՔԿԾ 13:4315 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել 13:3215 Հլս, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 162 մլն դրամի հարկ է վճարել 13:1815 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար 13:0315 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Գներն ու հնարավորությունը Երևանում. վարչապետը կոչ է անում արձակուրդն անցկացնել ՀՀ-ում 13:0015 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 12:5115 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ծովային շրջափակման վերականգնման մասին 12:3915 Հլս, 2026
  • Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը 12:3015 Հլս, 2026
  • Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 12:2015 Հլս, 2026
  • Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը 12:0915 Հլս, 2026
  • Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից 11:5815 Հլս, 2026
  • ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում 11:2915 Հլս, 2026
  • Դավթաշենի գերեզմանատան մոտ ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխել 11:1415 Հլս, 2026
  • Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 11:0015 Հլս, 2026
  • Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին 10:4715 Հլս, 2026
  • ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը 10:3015 Հլս, 2026
  • ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ»․ գիտելիքից՝ կայուն բիզնես 10:1615 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանում ռուբլու պահանջարկը խիստ նվազել է. փորձագետ | 15.07.2026 10:0015 Հլս, 2026
  • Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:3515 Հլս, 2026
  • Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար 09:2415 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ 09:1115 Հլս, 2026
  • Նպաստել ավելի ներառական հասարակության ձևավորմանը 08:5115 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2015 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0515 Հլս, 2026
  • Տեսողության խնդի՞ր կա, ուրեմն բանկը կարող է մերժել գործարքը. մարդիկ ահազանգում են, ԿԲ-ն արձագանքում 01:0715 Հլս, 2026
  • Կարապետ Գուլոյանը ցանկություն է հայտնել ապօրինի վարձակալած հողատարածքը վերադարձնել ՀՀ-ին 00:2715 Հլս, 2026
  • Երևանի պետական հումանիտար քոլեջը կպատրաստի հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ. հատկացվել է 25 տեղ 00:1115 Հլս, 2026
  • Միջազգային առևտրի հարցերով կոմիտեն Հայաստանին ինքնավար առևտրային միջոցների տրամադրման հարցը կքննարկի պարզեցված ընթացակարգով 23:5314 Հլս, 2026
  • Իրանին պատասխանը կլինի հզոր. Նեթանյահու 23:4214 Հլս, 2026
  • Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:1814 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.07.2026 22:5714 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել 22:3014 Հլս, 2026
  • Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը 22:1714 Հլս, 2026
  • Ամառային ճանապարհորդությունների սեզոնին՝ խորհուրդներ օդանավակայանում ժամանակ չկորցնելու համար․ «Զվարթնոց» 22:0614 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին և ESTDEV-ի պատվիրակությանը 21:5514 Հլս, 2026
  • Հարցազրույց Գայանե Աբրահամյանի հետ 21:4814 Հլս, 2026
  • ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին 21:4514 Հլս, 2026
  • Յուլիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:3914 Հլս, 2026
  • Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը 21:2714 Հլս, 2026
  • «Փառերգել Փարաջանովին». ֆրանսահայ կոմպոզիտորի նոր նախագիծը 21:1714 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015