Թուրքիան կարող է դադարեցնել Անկարայի՝ Եվրամիությանն անդամակցելուն միտված բանակցային գործընթացը, եթե եվրոպական կողմը ձգձգի այն ու սպառնա Կիպրոսում ստեղծված իրավիճակի հետ կապված պատժամիջոցներով:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել է 1963 թվականին, իսկ 1987-ին կառույցին անդամակցելու դիմում է ներկայացրել:
Բանակցությունները, սակայն, սկսվել էին միայն 2005 թվականին: Ընդ որում, դրանք ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին տարաձայնությունների պատճառով:
2016 թվականի մարտին պաշտոնական Բրյուսելը ակտիվացրել էր գործընթացը՝ միգրացիոն հոսքերը Թուրքիայի կողմից վերահսկելու դիմաց: