Ռուսական պետական Առաջին ալիքի «Время» լրատվական հաղորդման մեկնաբան Եկատերինա Անդրեևան մեկնաբանել է իր գործընկեր Անդրեյ Մալախովի՝ իր աշխատավարձի մասին հայտարարությունը:
Մալախովը պատմել էր, որ Առաջին ալիքում աշխատելու տարիներին ամսական ստացել է մոտ 50 հազար դոլար աշխատավարձ: Եկատերինա Անդրեևան չի կարողացել թաքցնել զարմանքը:
«Ես, լավ իմաստով, զարմացել էի, ուրախացել էի նրա համար: Ես նման գումարներ երբեք չեմ տեսել»:
Անդրեևայի խոսքով` Ռուսաստանը «տղամարդկանց երկիր է»: Առաջին ալիքի մեկնաբանը նշել է, որ անհավասարությունն, իհարկե, զարգացած է Ռուսաստանում, և կանայք տղամարդկանցից ավելի քիչ կարող են վճարվել տարբեր բնագավառներում, այդ թվում նաև՝ հեռուստատեսությունում: