Բրիտանական Financial Times-ի (FT) ամբողջ պատմության ընթացքում պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնն առաջին անգամ կին կղեկավարի:
Խմբագրությունից հայտնել են, որ պարբերականի գլխավոր խմբագիր Լայնըլ Բարբերն այս պաշտոնում 14 տարի աշխատելուց հետո կհեռանա 2020 թվականի հունվարին:
Անմիջապես հայտնի է դարձել իրավահաջորդի անունը: Գլխավոր խմբագրի պաշտոնը կստանձնի Ռուլա Խալաֆը: Նա պարբերականում աշխատում է արդեն 24 տարի և 2016 թվականից Բարբերի տեղակալն է եղել: