Բելառուսի նախագահը, որին Արևմուտքը վաղուց է քննադատում՝ նրան համարելով «Եվրոպայի վերջին բռնապետը», նոյեմբերի 11-12-ը կայցելի Ավստրիա՝ դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հրավերով: 2016-ին Եվրոպան վերացրեց Լուկաշենկոյի և նրա մի շարք պաշտոնյաների նկատմամբ սահմանած պատժամիջոցները՝ մարդու իրավունքները և ժողովրդավարության սկզբունքները խախտելու համար: Դրանից հետո Բելառուսի նախագահը այցելել է Իտալիա և Վատիկան, բայց բազմիցս մերժել է ԵՄ կառույցների կազմակերպած միջոցառումների հրավերները: Ավստրիայի հրավերը Բելառուսի նախագահը ստացել էր մեկուկես տարի առաջ, ինչը հիմք է տվել BBC լրատվական գործակալությանը հարց տալ՝ թե ինչո՞ւ նա հիմա որոշեց օգտվել հրավերից, փոխվե՞լ է նրա նկատմամբ վերաբերմունքը Եվրոպայում: