Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ռուսական «Ուրալ» ակումբի հերթական խաղին:
Երեկ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվել էր «Ահմադ»-ին: Եվ չնայած խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում դարձյալ լավ դրսևորեց իրեն:
Հիշեցնենք, որ այս այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է: