«Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Էրիկ Վարդանյանը հանդես էր գալիս «Փյունիկի» կազմում 2014 թ.-ից։ Անցկացրած 69 խաղում Էրիկը 13 գոլի հեղինակ է դարձել։
2017 թ.-ից Էրիկ Վարդանյանը հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մասնակցած 3 խաղերում նա 1 գոլի հեղինակ է դարձել։