Գեղասահքի օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Ալինա Զագիտովան Internationaux de France մրցաշարի երրորդ փուլում ցուցադրական համարը սկսել է դուդուկի հնչյունների ներքո:
Զագիտովան սահադաշտ է դուրս եկել Կլեոպատրայի կերպարով:
The Feeling Begins գործի հեղինակը, որի տակ հանդես է եկել Զագիտովան, բրիտանացի երաժիշտ Փիթեր Գեբրիելն է: 2008-ին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը այն կատարել էին Նելսոն Մանդելայի 90-ամյակին նվիրված համերգի ժամանակ, որը կայացել էր Լոնդոնում: