Ֆրանսիայի նախագահական նստավայրից հայտնել են, որ շաբաթ օրը Մալիում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ֆրանսիացի զինվոր է զոհվել։
Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ գործողության ժամանակ ֆրանսիական զինուժի բրիգադիր Ռուան Պուանտոն գտնվել է զրահապատ մեքենայում, որի անիվների տակ պայթել է ինքնաշեն արկը։
Նախագահ Մակրոնը ցավակցել է զոհված զինվորի ընտանիքին և իր աջակցությունն է հայտնել ֆրանսիացի զինվորներին, ովքեր մասնակցում են հակաահաբեկչական գործողություններին։ Ֆրանսիական զինուժը Մալիում է գտնվում 2014 թվականից։