Մալիում կառավարական զինվորականների ու գրոհայինների միջև բախումներ են տեղի ունեցել: Արյունահեղության հետևանքով մահացել է 53 զինվորական, սպանվել է նաև մեկ խաղաղ բնակիչ:
Իրավիճակն այժմ վերահսկվում է, զոհերի ինքնությունը պարզվել է, հասցվել է զգալի նյութական վնաս:
Հիշեցնենք, որ նախօրեին գրոհայինները հարձակում էին գործել Մալիի պահակակետերից մեկի վրա, և Մալիի կառավարությունը խիստ դատապարտել էր ահաբեկչական հարձակումը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: