Ճապոնական Կիոտո քաղաքի Գիոն պատմական թաղամասում ուժի մեջ են մտել նոր կանոններ հատուկ զբոսաշրջիկների համար։
Վերջին ժամանակներում Կիոտոյի բնակիչների կողմից ավելացել են բողոքները կապված զբոսաշրջիկների պահվածքի հետ։ Եվ իշխանությունները միջոցներ են ձեռնարկել։ Օրինակ, արգելված է լուսանկարել գեյշաներին, առանց նրանց թույլտվության։ Հակառակ դեպքում կտուգանվեն 10000 իենով (մոտ 100 դոլար)։
Տուրիստներին արգելվում է նաև մուտք գործել մասնավոր տարածքներ, չուտել փողոցներում, պահպանել տեղաբնակների սովորույթները և այլն։ Թաղամասում տեղադրված են տեսախցիկներ, որպեսզի խախտողներին հայտաբերեն և տուգանեն։