Կատարը մեծ ջանքեր է գործադրում «խելացի» պետություն դառնալու համար: Ծոցի արաբական երկիրը նախաձեռնել է տրանսպորտային համակարգը, առողջապահությունը, բնապահպանական ոլորտն ու լոգիստիկայի բնագավառը թվայնացնելու և ամբողջովին հեղափոխելու գործընթաց:
2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու նպատակով Կատարը լրջորեն կենտրոնացել է տեխնոլոգիական նորարարությունների վրա՝ մարզադաշտերում և հանրային այլ վայրերում երկրպագուների ու բոլոր հյուրերի յուրաքանչյուր քայլը հեշտացնելու և աշխարհի առաջնությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: