Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն իր ՖԲ էջում հանդես է եկել գրառմամբ.
«Միջազգային գիտական կենտրոնների հետազոտական աշխատանքների արդյունքները փաստում են, որ նոր ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտը, նույնքան վնասակար են առողջության համար, ինչքան սովորական ծխախոտը։
Մի քանի ամսում ԱՄՆ-ում թոքերի վնասման 1500 դեպք է գրանցվել, իսկ դեռ քանի հազարավոր այդ արտադրատեսակների օգտագործողներ չեն դիմել բժշկի և չեն գրանցվել։ Բժշկագիտական աշխարհը ներկայումս փորձում է հայտնագործել թոքերի վնասման արդյունքում առաջացած հիվանդությունները։ Ինչպես նշում են մասնագետները՝ ոչ ոք չգիտի, թե ինչ են պարունակում այդ ծխախոտի արտադրատեսակները։
“Nobody knows what’s in any of these products,” said Glantz. “What you’re actually exposing yourself to is not in any way, shape or form standardized.”
Միևնույն ժամանակ՝ ծխախոտային արդյունաբերությունը շարունակում է գովազդի և տարբեր հովանավորչական հնարքների միջոցով նոր զոհերի գցել իրենց տասնյակ տարիների ցանցը։
Ցավոք, շատ հայտնի գործիչներ, արվեստի և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ նաիվ լինելով և հավատալով այդ արդյունաբերությանը՝ աջակցում են նրանց այդ գործընթացներում։
Կոչ եմ անում բոլորին՝ ծխախոտային արդյունաբերությանը աջակցելուց առաջ մտածել, թե քանի հոգի կդառնա ծխախոտի զոհ իրենց իսկ ձեռքերով»։