Ֆրանսիայում 84-ամյա տղամարդը հրազենով ներխուժել է Բայոննա քաղաքի մզկիթ ու կրակ բացել այն բանից հետո, երբ կանխել են սրբավայրի մուտքի դուռը հրկիզելու՝ նրա փորձերը: Այնուհետև հարձակվողը հրդեհավտանգ հեղուկով լի շիշը նետել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ և փախուստի է դիմել: Կան տուժածներ, որոնք, ի դեպ, տղամարդու հասակակիցներ են:
Ժամեր անց հանցագործը հայտնաբերվել է իր տանն ու բերման ենթարկվել: Իշխանությունները տեղի ունեցածն առայժմ ահաբեկչություն չեն որակել: