Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Դոնալդ Թրամփը նոյեմբերի 17-ին կհանդիպեն Չիլիում՝ միջանկյալ առևտրական գործարք կնքելու համար:
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Սանտյագոյում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո, այնուհետ միջանկյալ համաձայնագիր կստորագրեն՝ «եթե ամեն ինչ հարթ ընթանա»:
Ծրագրված Է, որ մինչև երկու երկրների ղեկավարների հանդիպումը գործարքի առաջին փուլի հետ կապված աշխատանքը կավարտվի:
Առաջիկայում ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրական ներկայացուցիչները ևս մեկ հեռախոսազրույց կունենան: