Ռուսաստանի Ալթայի երկրամասում տեղի է ունեցել ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար: Մինիվենի և միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 9 ուղևոր ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաներ: Նման տվյալներ է հաղորդում ՌԴ առողջապահության նախարարությունը: