ԱՄն Թեքսաս նահանգի դատարանը քննում է հանրությանը շոկի ենթարկած դատական գործը: Յոթամյա տղայի մայրը դատարան է դիմել իր որդու սեռափոխության հայցով: Էն Գեորգուլասը հայտարարել է, որ ցանկանում է ծնվելուց հետո Ջեյմս անունը ստացած իր տղային անվանակոչել Լունա և փոխել նրա սեռը:
Երեխայի հայրը, սակայն, նախկին կնոջը մեղադրել է երեխայի դեմ բռնություն գործադրելու մեջ, և դատարանն էլ իր հերթին է պաշտպանել երեխային: ԱՄՆ օրենքների համաձայն՝ առանց հոր համաձայնությունն ստանալու մայրը չի կարող որոշում կայացնել երեխայի հետ կապված մի շարք հարցերում: