Միացյալ նահանգները դադարեցնում է դեպի Կուբա բոլոր չվերթները: Բացառություն կկազմի մայրաքաղաք Հավանան: Սա Դոնալդ Թրամփի վարչակազմի հակադարձումն է Ազատության կղզու նկատմամբ էմբարգոյի ազատականացաման՝ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությանը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Այսօր ես հրահանգել եմ դադարեցնել ԱՄՆ-ից դեպի Կուբայի բոլոր օդանավակայաններ իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ Հավանայի: Այս գործողությունը կկանխի Միացյալ Նահանգների օդային փոխադրումներից Կաստրոյի վարչակազմի շահույթ ստանալն ու ստացած եկամուտների շնորհիվ երկրի ժողովրդի վրա ճնշումները»,- գրել է Պոմպեոն: