«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը կբարձրացնի երկաթուղայինների աշխատավարձը:
Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի և փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում: