Հին աշխարհի արևմտյան շրջաններում հորդառատ անձրևներ ու համատարած հեղեղումներ են, որոնց արդյունքում 3 մարդ է մահացել: Ողբերգական դեպքերը գրանցվել են Իտալիայում և Իսպանիայում:
Կատալոնիայում էլ ավելի քան 20 հազար բնակիչ զրկվել է էլեկտրամատակարարումից:
Ֆրանսիայի հարավային որոշ շրջաններում արհավիրքի պատճառով իրականացվել է բնակիչների տարհանում:
Օդերևութաբանական կանխատեսումները բնավ հուսադրող չեն: