Ուելսի Գլանաման գյուղի 66-ամյա բնակչին վրաերթի է ենթարկել սեփական մեքենան ու սպանել: Նախնական տվյալով՝ Ուորդը անջատել է մեքենայի շարժիչը և այն կանգնեցրել ձեռքի արգելակով: Մեքենան, սակայն, շարժվել է տեղից և ցած գցել տղամարդուն: Հարևաններն արձագանքել են օգնության աղաղակներին և շտապ օգնություն կանչել: Դեպքի վայր եկած փրկարարները տուժածին մեքենայի ճիրաններից ազատել են հատուկ տեխնիկայի միջոցով: Տղամարդը ստացել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել հիվանդանոց, բայց չորս օր անց մահացել է վնասվածքներից: Ոստիկաններն ուսումնասիրում են տեղի ունեցածի մանրամասները: