Կալիֆոռնիայի նահանգի Half Moon Bay- ում շատ լուրջ են վերաբերվում դդումներին և արդեն 49-րդ անգամ այստեղ անցկացվում է արվեստի և դդումի փառատոն:
Ծրագիրը ներառում է տոնական շքերթ, դդումի կարկանդակ ուտելու մրցույթ, դդումի վրա փորագրության ցուցահանդես և ամենախոշոր դդումի մրցույթը: Այս տարի հաղթել է 986 կգ քաշով դդումը, որի տերը ստացել է 15 հազար դոլար դրամական պարգև: Նա խոստովանել է, որ խոսում է դդումների հետ, ասում է, որ հպարտանում է նրանցով և խնդրում է, որ շատ մեծանան: