Թուրքական զինուժը, ահաբեկչական կազմակերպությունների վարձկանների հետ միասին, շարունակում են իրենց ագրեսիան Սիրիայում: Նրանք վերականգնել են հսկողությունը Ռաս ալ- Այն քաղաքում: Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ օկուպացիոն ուժերը օդային և հրետանային գրոհներ են իրականացրել Ռաս ալ - Այն քաղաքի վրա՝ ոչնչացնելով մեծ թվով բնակելի շենքեր և կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ, բնակիչներին ստիպել են լքել քաղաքը: Թուրքական ռեժիմը հարձակումներ է սկսել Հասակե և Ռաքքա նահանգների մի շարք բնակավայրերի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հիմնականում՝ կանայք ու երեխաներ են զոհվել: