Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր «Ղարաբաղը ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի անբաժան մաս»։
Զախարովան ընդգծել է, որ ինքը Իլհամ Ալիևի մամուլի քարտուղարը չէ ու չի կարող իմանալ, թե ի՛նչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցի մասին։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի և այլ միջնորդ երկրների խնդիրն է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու նպաստել գործընթացի առավելագույն արագացմանը: