Ռուսաստանում տուգանվել է «Издательский дом»-ը՝ «Момент истины» հաղորդաշարով կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով: Մոսկվայի դատարանը «Издательский дом»-ին տուգանել է 200 հազար ռուբլով, իսկ դրա գլխավոր խմբագիր Եվգենի Գնեուշևին` ևս 60 հազարով:
«Роскомназдзор»-ի՝ դատարան ներկայացրած բողոքում նշվել են հետևյալ՝ «Շտապ. Ռուսաստանում Մայդան կլինի օգոստոսի 31-ին», «Կարաուլովի հարցազրույցը Գուդկովի հետ. հարյուր հազարավոր բողոքողներ» և «Շտապ. հեղափոխություն է պատրաստվում Ռուսաստանում» տեսահոլովակները:
Փաստաբանը հայտարարել է, որ «Издательский дом»-ը չի ճանաչում իրավախախտման փաստը և մտադիր է վիճարկել դատական որոշումը: