Աֆղանստանում սեպտեմբերի 28-ին կայացած նախագահի ընտրությունների օրը հարձակումների զոհ է դարձել մոտ 30 մարդ, տուժածների թիվը հասնում է 250-ի: Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի զեկույցում: Երկրում նախագահի ընտրություններն անցկացվել են անվտանգության ուժեղացված միջոցառումների ֆոնին, քանի որ Աֆղանստանում գործող «Թալիբան» արմատական խմբավորումը սպառնացել էր տապալել քվեարկությունը: Ի դեպ, ընտրությունների ժամանակ խոշոր ահաբեկչություններ ու զինված հարձակումներ չեն գրանցվել: