Քիմիայի ոլորտում՝ 2015թ. Նոբելյան մրցանակակիր Թոմաս Լինդալը քննադատել է այն պնդումները, թե մուտացիաների և դրանց հետ կապված քաղցկեղածին ուռուցքների հիմնական պատճառներն են ռադիացիան, արևային ուլտրամանուշակագույն ճառագայթները կամ քաղցկեղածին սնունդը:
Նշանավոր կենսաքիմիկոսը կարծում է, որ քաղցկեղի առաջացումը կապված է ջրի տարրալուծման և բջիջներում թթվածնի ագրեսիվ ձևերի պատճառով ԴՆԹ-ի որոշ հատվածներում առաջացած վնասների հետ: Լինդալը վստահ է, որ քաղցկեղը հնարավոր չէ հաղթահարել. կարելի է միայն ստեղծել նյութեր, որոնք ավելի արդյունավետ կոչնչացնեն նորագոյացությունները: