Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքերը ցնցվեցին Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում: Հաղթել է Գերգել Կարաչոնը՝ եվրոպական դիրքորոշմամբ ընդդիմադիր ձախ կենտրոնամետ ուժերի ներկայացուցիչը: Կարաչոնն իր հաղթանակը համարել է պատմական:
Բուդապեշտում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը առավել ձայներ է ստացել նաև քաղաքային խորհրդում: