Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:
Այցը նպատակ ունի ամրապնդելու համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:
Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև` առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտի բարեփոխումները և ծրագրերը:
Նշենք, որ շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին: Մասնավորապես՝ մասնագետների փորձի փոխանակման և մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ: