Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է սոցիալական ցանցերում կիսվել հայաստանյան տպավորություններով: Այս անգամ Քարդաշյանն Ինսթագրամի իր էջում հրապարակել է Արմեն Սարգսյանի հետ՝ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընթրիքից մի լուսանկար: «Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր: Հայաստանում այնպիսի հիանալի բաներ են կատարվում»,- գրել է Քարդաշյանը