Ինդոնեզիայի Արևելյան Ջավա նահանգի մի գյուղի բնակիչ տուն է վերադարձել իր «հուղարկավորությունից» հետո:
Ամեն ինչ սկսվել է ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարից, որի ժամանակ զոհվել էր առանց փաստաթղթերի մի տղամարդ: Դիակն այնքան անճանաչելի է եղել, որ ոստիկանները զոհվածի ինքնությունը պարզել են ըստ մոտոցիկլի, որի սեփականատերը 40-ամյա շինարար Սունարտոն էր:
Դիակը հանձնել են հարազատներին, որոնք նույնպես չեն կարողացել հաստատել զոհվածի ինքնությունը, բայց ընդունել են ու համաձայնել թաղել: Թաղումից յոթ ժամ անց հանգուցյալը վերադարձել է տուն:
Պարզվել է, որ վթարից որոշ ժամանակ առաջ նա գումար է վերցրել ընկերոջից և մոտոցիկլը թողել որպես երաշխիք: Ամենայն հավանականությամբ, հանգուցյալը Սունարտոյի ընկերն էր: Նրա հարազատները որոշել են ոչ թե վերահուղարկավորել զոհին, այլ պարզապես փոխել շիրմաքարի վրայի անունը: