ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատմել է, թե վիճակահանությունների ժամանակ հակամարտությունների մեջ գտնվող երկրները ինչու են տարբեր զամբյուղներում տեղակայվում: Չեֆերինի խոսքով՝ նման որոշման պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անվտանգային:
«Անվտանգությունը մեզ համար ամենակարևոր բաղկացուցիչներից է: Ցանկացած մրցաշարի մասին որոշում ընդունելուց առաջ՝ մենք սկզբում մտածում ենք անվտանգության մասին: Մենք տարբեր զամբյուղներում ենք տեղակայում Սերբիան և Կոսովոն, Հայաստանն ու Ադրբեջանը, նույնիսկ Իսպանիան և Ջիբրալթարը: Երբ տեսնում ենք, որ անվտանգության առումով կարող են խնդիրներ ծագել, երբ ազգային ֆեդերացիաներից համապատասխան բողոքներ ենք ստանում՝ կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը:
ՈՒԵՖԱ-ի նախագահի խոսքով՝ իրենց կառույցը չի ներքաշվում քաղաքականության մեջ: