ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Աբխազիան որոշել է չեղարկել Վրաստանի հետ սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումները: Աբխազիան այդ սահմանափակումները սահմանել էր՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Աբխազիան նման որոշումը կայացրել էր Անդրկովկասի անվտանգության ու կայունության թեմայով ժնևյան քննարկումների ժամանակ: «Աբխազական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանին ժամանակավոր արգելափակումների վերացման մասին»,- հայտնել է ԱԳՆ-ն։