Ծննդյան 67-ամյակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է անցկացնել բնության գրկում՝ շրջապատված ընտանիքով ու ընկերներով: Նախօրեին պաշտպանության նախարար Շոյգուի հետ նախագահը եղել է տայգայում, սունկ է հավաքել, խարույկ վառել, բարձրացել է 2000 մետր բարձրության լեռը, ինչպես ինքն է նկարագրել՝ բարձրացել է ամպերից շատ վերև: