Իրաքում Բաղդադի նահանգապետը հրաժարական է ներկայացրել: Պատճառը հոկտեմբերի 1-ից սկսված բողոքի ցույցերն էին, որոնք անցան ոստիկանությսան հետ ընդհարումներով: Ըստ վերջին տեղեկությունների՝ բախումներից զոհվել է 113 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4000-ը: Ցուցարարները բողոքում էին երկրում տիրող կաշառակերության, գործազրկության աճի և հասարակական ծառայությունների վատ մատուցման դեմ: ՄԱԿ-ը Իրաքի իշխանությունից պահանջել է դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները և քննել ցուցարարների սպանության հանգամանքները: Ի դեպ, Իրաքի ոչ մի կուսակցություն չի ստանձնել ցույցերի կազմակերպման պատասխանատվությունը: